Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը ծանուցողական այցով ժամանել է Ադրբեջան։
Այցի շրջանակներում Ափաթուրայը ելույթ է ունենալու ՆԱՏՕ-Ադրբեջան միջազգային դպրոցի «Մերձավորարևելյան հանգույց. անվտանգություն ու ժողովրդավարություն» ամառային նստաշրջանում։ Պլանավորված է, որ Ափաթուրայը մի շարք հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ։
Ափաթուրայի առաջին ադրբեջանական այցն ավարտվում է հուլիսի 6-ին։
Հիշեցնենք, որ այս տարի արդեն երկու անգամ Ափաթուրայի ադրբեջանական այցը հետաձգվել է։ Առաջին անգամ դա տեղի է ունեցել լիբիական զարգացումների, իսկ երկրորդ դեպքում՝ հունիսի սկզբին Բրյուսելի օդանավակայանում տեղի ունեցած գործադուլի պատճառով։





































