Իրանի գլխավոր շտաբի ղեկավար Մոհամեդ Բագերին հայտարարել է, որ երկիրը կարող է սկսել Պարսից ծոցից նավթի մատակարարումն արգելափակելը, եթե ամերիկյան պատժամիջոցները խստացվեն։ Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն։
Բագերին հայտարարել է, որ եթե շարունակի «թշնամությունն աճել», ապա նրանք կկարողանան արգելափակել Օրմուզի ծոցը։
«Եթե մեր նավթը չփոխադրվի այդ նեղուցով, ապա մյուս երկրներից ևս նավթը, իհարկե, դրա միջոցով չի փոխադրվի»,-հայտնել է նա։