Փարիզում օդում վտանգավոր տոքսիններ են հայտնաբերվել Նոտր Դամի մոտակայքում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովաստին»՝ հղում անելով Ֆրանսիայի մայրաքաղաքի իրավապահ մարմիններին:
Ոստիկանությունում պարզաբանել են, որ հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի հարակից տարածքներում օդն աղտոտված է կապարով:
Մասնավորապես, կապար եղել է տաճարի աջակցող կառուցվածքներում և սրաձողում:
Կապարը և դրա միացությունները շատ թունավոր են և առաջացնում են նյարդային համակարգի, անոթների հիվանդություններ, ինչպես նաև արյան կազմի փոփոխություններ:
Վերջին տվյալների համաձայն, օդի աղտոտման պատճառով արդեն որոշ տարածքներ փակ են հանրային այցելությունների համար: Դրանք կբացվեն, երբ կապարի մակարդակը վերադառնա սահմանված ցուցանիշի: