Ութամյա տղան և նրա տասնամյա քույրը դուրս են թռել ընթացող ավտոմեքենայից, երբ հանցագործը հայտնվելով ղեկի մոտ շարժվել է տեղից, հաղորդում է ABC NEWS հեռուստաալիքը:
Երեխաների 69-ամյա մեծ տատիկը՝ Նիտա Քոբուրնը որոշել էր ընկերուհուն բուժհաստատություն ուղեկցել: Սակայն նա չէր կարող երեխաներին տանը մենակ թողնել: Կինը ենթադրել է, որ երեխաներին ոչինչ չի պատահի, եթե նա մի քանի վայրկյան բացակայի՝ ընկերուհուն բժիշկներին հանձնելու համար:
Քոբուրնի մեքենան լքելուց մի քանի վայրկյան անց ղեկի մոտ է հայտնվել հանցագործը և պոկվել տեղից: Նա փորձել է դուրս թռչող երեխաներին ետ պահել՝ քաշելով հագուստից: Այդ ընթացքում մեծ տատիկը հարվածներ է հասցրել վարորդի դռանը՝ չիմալաով, որ երեխաները դուրս են եկել մյուս կողմից:
Հանցագործը 34-ամյա Դալվիր Սինգհն էր, որը միջադեպից մի քանի րոպե անց ձերբակալվել է ոստիկանության կողմից: