Le Matin-ին տված հարցազրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը նշել է որ, հնարավոր է, նոր մարտահրավերը վերջինը լինի իր համար։
«Ֆեդերացիայի ներկայացուցիչներն ինձ հետ կապվեցին մեկ շաբաթ առաջ, երբ ես Փարիզում էի։ Երևան ժամանեցի չորեքշաբթի, որպեսզի ներկայացնեմ ինձ, սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամեն ինչ գիտեր իմ մասին։ Նրանք արդեն խոսել էին Արթուր Պետրոսյանի հետ, ում հետ աշխատել եմ Ցյուրիխում։ Ամեն ինչ շատ արագ կատարվեց:
Ժամանակ խնդրեցի և վերադարձա Շվեյցարիա: Պայմանագիրը շատ ռիսկային է և կգործի մինչև Եվրոպայի 2016 թվականի առաջնությունը։ Եզրափակիչ փուլ դուրս գալու դեպքում նոր պայմանագիր կկնքեմ: Այլ դեպքում ստիպված կլինեմ հեռանալ: Այս մարտահրավերը, հնարավոր է, վերջինն է ինձ համար։ Ցանկանում եմ ընդունել այն։
Գիտեմ, որ Հայաստանի հավաքականն իր խմբում ֆավորիտ չէ, սակայն այն առաջընթած է գրանցել և վերջին երկու որակավորման փուլերում հիանալի հանդես եկավ: Թիմում գերազանց ֆուտբոլիստներ են ընդգրկված»,- ասել է Շալանդը։





































