Ինդոնեզիայում համընդհանուր ընտրությունների ձայների հաշվարկի ժամանակ զոհերի թիվը գերազանցել 270-ը: Այս մասին հաղորդում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Արիեֆ Պրիո Սուսանտոն:
«Ընտրատեղամասերում աշխատող առնվազն 272 մարդ մահացել է, նրանց մեծ մասի մահվան պատճառ է դարձել գերհոգնածությունը: Եվս 1,8 հազարը տեղափոխվել է հիվանդանոց»,- ասել է ներկայացուցիչը:
Նա նաև նշել է, որ առողջապահության նախարարությունը դեռևս ապրիլի 23-ին թողարկել է հատուկ շրջաբերական աշխատանքային կարգապահությանը հետևելու անհրաժեշտության մասին: Բացի այդ, ֆինանսների նախարարությունը փոխհատուցում կտրամադրի զոհվածների ընտանիքներին: