Ապրիլի 28-ին Բոսնիայի մայրաքաղաք Սարաևոյում կայացավ ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի Չեռնոգորիայի ու Հայաստանի Մ-16 հավաքականների հանդիպումը: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով:
Հետխաղային 11-մետրանոցներով հաղթեցին մեր ընտրանու ֆուտբոլիստները՝ 5:4 հաշվով:
Հիշեցնենք, որ առաջին խաղում մեր հավաքականը կրկին 11-մետրանոցներով առավելության էր հասել Բոսնիա-Հերցեգովինայի նկատմամբ: