Tuesday, 21 05 2024
Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ պետք է քննարկվի եկեղեցու նկատմամբ հարկային պարտավորությունների կիրառման հարցը
19:20
Ադրբեջանի արտգործնախարարը հեռախոսազրույց է անցկացրել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարի հետ
19:10
Նոր Կալեդոնիայում անկարգությունների հասցրած վնասը գնահատվում է 1 մլրդ եվրո
19:00
Չինաստանը կպատասխանի ցանկացած գործողության, որը կխաթարի իր ամբողջականությունը. Չինաստանի ԱԳՆ
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
18:45
ԵՄ-ում հաստատել են ռուսական սառեցված ակտիվների եկամուտներն Ուկրաինային ուղղելու ծրագիրը
52-ամյա տղամարդուն կալանավորելու որոշում է կայացվել բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով
Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է․ Արուսյակ Ջուլհակյան
Ձեր շարժումը անվանեք «Սրբազան դաշինք»՝ Սերժ, Քոչարյան, ՀՅԴ, եկեղեցու որոշ սպասավորներ. Ռ․ Ռուբինյան
Ինչո՞ւ եք հոգեբանական տեռորի միջոցով ուզում դատարկել Կիրանցը. մյուս սահմանամերձ գյուղերը գնացել ե՞ք
Ձեր Ռոբերտ մարգարեն 1.5 տարի առաջ «ավետել» էր՝ սրբազանի կերպարով լաոն պետք է արթնանա
Իրավունք չունեք եկեղեցուց որևէ հավատացյալի վռնդել ու ակնկալում եմ վեհափառի անդրադարձը
Այս օրենքով փաստաբանները անվճար ծառայության համար ստիպված են լինելու վճարել լրացուցիչ գումարներ
18:08
Մեզ հերթական դժոխքի միջով մի’ անցկացրեք, որքան շուտ հեռանաք, այնքան լավ
18:02
Լոնդոն-Սինգապուր չվերթի ժամանակ տուրբուլենտության պատճառով կա 1 զոհ, 30-ից ավելի վիրավոր
ԱԺ նախագահի բազմիմաստ ակնարկը. ինչպե՞ս են անցնում Գաֆարովայի հետ հանդիպումները
Ռայիսիի մահվան գիշերը Պուտինը 2 ժամ խորհրդակցություն է անցկացրել
Հոգևորականը ինչո՞ւ պետք է հարկ չվճարի. Սուրբ Աննա եկեղեցին սեփական գրասենյա՞կ է. Ալեն Սիմոնյան
17:30
ԵՄ-ը Ուկրաինային 3 մլրդ եվրո կհատկացնի ՌԴ սառեցված հաշիվներից
Բաքվի բանտում գտնվող Դավիթ Իշխանյանի անունը չէիք շահարկի. եթե մի քիչ հայ լինեիք
Շարժումը սկզբից ոչ մի բանի մասին էր, հետո պարզվեց՝ 1 ժամ են տալիս հրաժարականի համար
17:15
Ֆրանսիան պաշտպանել է «ՀԱՄԱՍ»-ի և Իսրայելի ղեկավարների ձերբակալման՝ ՄՔԴ դատախազի ձգտումը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ. Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է
16:46
Յուրատեսակ տուրք՝ մեծ հային․ ARARAT-ի հատուկ երեկոն՝ նվիրված Շառլ Ազնավուրի 100-ամյակին
16:40
Սլովակիայի վարչապետը գիտակցության է եկել և շփվել բժիշկների հետ
Ռեիսին Իրանում «չարակամներ» ունե՞ր
16:24
ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Ռաֆահում գործողության այլընտրանքային տարբերակները
Սուտ է, թե Սփյուռքը դեմ է Փաշինյանին. մերժողները խիստ փոքրամասնություն են, բայց մտահոգություն կա
Բաշար Ասադի կնոջ մոտ ախտորոշել են արյան քաղցկեղ

Հեղափոխության նպատակներից շեղում է տեղի ունեցել. չկան քաղաքական ուղերձներ

«Հեղափոխության մեկ տարին լրանալու առիթով պետք է շնորհավորել նաև Հայաստանի հասարակությանը: Հեղափոխության խնդիրը՝ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի հեռացումը, իշխանազրկումն էր, որն իրականություն դարձավ: Բայց հեղափոխության նպատակն իրականություն չի դարձել: Իմ համոզմամբ՝ հեղափոխության նպատակը խորքային, ընդգրկուն հասարակական-քաղաքական փոփոխություններն էին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Քաղաքական լիգա»-ի համակարգող Նարինե Մկրտչյանը:

«Իհարկե տեղի ունեցան երկու ազատ ընտրություններ՝ առանց ընտրակաշառքի և առանց այլ արատավոր մեթոդների: Միաժամանակ պետք է արձանագրել, որ ազատ ընտրությունների նպատակը նույնպես չի կայացել, այսինքն՝ կուսակցական, քաղաքական դաշտի կայացում չեղավ, և արդյունքում ձևավորեցինք ապաքաղաքական խորհրդարան, որտեղ քաղաքական խնդիրների քննարկումներ գրեթե չեն լինում: Ես սա համարում եմ հեղափոխության նպատակներից շեղում, որի պատճառով հեղափոխությունը տեղապտույտ է ապրում:

Այս ընթացքում չի իրացվել նաև ընտրական համակարգը, նոր ԸՕ չի ընդունվել, և որ առավել կարևոր է՝ Հայաստանը շարունակում է ապրել հին Սահմանադրությամբ, մինչդեռ նոր իրավահարաբերությունները պետք է ամրագրվեին նոր Սահմանադրությամբ: Դա լուրջ բացասական հետագիծ կունենա Հայաստանի հետագա քաղաքական զարգացումների վրա, եթե այս սխալը չուղղենք: Հեղափոխականների խոստումներից էր սահմանադրական փոփոխություններ իրականացնելը, սակայն այսօր դա նրանց օրակարգում չկա»,- նշեց Նարինե Մկրտչյանը՝ հավելելով, որ «Քաղաքական լիգա»-ն ներկայացրել է տասը փաստարկ, թե ինչու պետք է փոխվի Սահմանադրությունը:

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Հայաստանում շատ բան է փոխարինում քաղաքականությանը, բայց իրական քաղաքականություն չկա. «Չկան առաջարկվող քաղաքական գաղափարներ, տեսակետներ և քաղաքական ուղերձներ: Մեկ տարին բավական էր քաղաքական փոփոխությունների սկիզբ դնելու համար… Բայց այսօր կան մարդիկ, որոնք կարծես օդից են հայտնվել խորհրդարանում»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում