Ապրիլի 27-ին` ժամը 23:24-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում՝ Mercedes-Benz խանութ-սրահի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ անհայտ մակնիշի (տվյալները չի հաջողվել պարզել) ավտոմեքենան բախվել է կայանած Opel Vectra B մակնիշի (վարորդ՝ Ա.Ա., ծնված 1974 թ.) ավտոմեքենային:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Ա.Ա.-ին, ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։








































