Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն իր տիտղոսի առաջին պաշտպանությունը կանցկացնի մայիսի 31-ին: Այդ մասին հայտնում է boxingscene.com-ը։
Աբրահամի մրցակցի անունը և մենամարտի անցկացման վայրը հայտնի կդառնա առաջիկա շաբաթների ընթացքում։
Հիշեցնենք, որ հայ բռնցքամարտիկը մարտի 2-ին գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի դեմ կայացած մենամարտում վերադարձրեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:







































