Wednesday, 01 07 2026
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին

Ո՞վ է վարկաբեկում ՊՎԾ-ն․ արդյո՞ք թիրախը վարչապետն է

Հայաստանի վերջին օրերի լրահոսին հետևող մարդիկ ակամայից կարող են տպավորություն ստանալ, որ նպատակային քայլերով վարկաբեկվում, արժեզրկվում է ՊՎԾ-ն։ Ընդ որում՝ պարզունակ կլինի ենթադրել, թե դա արվում է պարզապես հեղափոխությունը հեղինակազրկելու նպատակով։

Մեկ կոռուպցիոն սկանդալը չի կարող հեղինակազրկել հեղափոխությունը, եթե անգամ ապացուցվի, որ հարթակի գործիչներից մեկը՝ Դավիթ Սանասարյանը, նույնիսկ մեկ տարի չդիմացավ գայթակղությանը։ Խնդիրը պետք է դիտարկել այլ հարթության վրա․ համենայն դեպս՝ աստիճանաբար ամրապնդվում է այն վարկածը, որ կամա թե ակամա հարված է հասցվում ՊՎԾ-ի հեղինակությանը, ինչը կարող է այս կառույցին կանգնեցնել ինստիտուցիոնալ ու ֆունկցիոնալ ճգնաժամի առաջ։

Ընդ որում՝ ՊՎԾ-ի դեինստիտուցիոնալիզացիայի գործընթացը սկսվել է դեռ այս սկանդալից ամիսներ առաջ, երբ Դավիթ Սանասարյանն ու նրա թիմը հետևողականորեն հայտնվում էին Հայաստանի այն համայնքներում, որտեղ մարդիկ պահանջում էին իրենց գյուղապետի կամ քաղաքապետի հրաժարականը։ ՊՎԾ-ն համայնքի բնակչության ու ղեկավարի միջև «միջնորդական» առաքելություն իրականացնելու իրավասություն չունի ու խիստ բնական է, որ Սանասարյանի «ֆորս-մաժորային» այցերի մասին զանազան ասեկեսեներ էին պտտվում, անգամ իշխանությանը հարող ԶԼՄ-ներն էին բարձրաձայնում կոռւպցիոն ռիսկերի մասին։ Փաստորեն՝ ՊՎԾ-ն կատարում է հեղափոխական «մահակի» դեր, որը տեղական ինքնակառավարման մարմիններին զրկում է ինքնուրույնությունից, միևնույն ժամանակ՝ դե յուրե ապալեգիտիմացնելով այն գործընթացը, որի միջոցով հանգուցալուծվում է այս կամ այն համայնքում առաջացած ճգնաժամը։

Սակայն ՊՎԾ-ի շուրջ իսկական սկանդալ հասունացավ, երբ ծառայության սկզբում՝ երկու աշխատակցի, իսկ հետո նաև՝ ղեկավարին կոռւպցիոն մեղադրանք առաջադրվեց։ Իշխանության առաջին դեմքերի արձանքից ակնհայտ է, որ այս գործն ունենալու է դատական հանգուցալուծում, ինչը նշանակում է, որ դեռ տևական ժամանակ հանրապետության գլխավոր վերահսկող մարմինը լինելու է սկանդալների կիզակետում, մանավանդ՝ դեռ պարզ չէ, թե ինչ նոր բացահայտումներ կլինեն կամ հասարակությունն ինչպես կարձագանքի, երբ նրա սեփականությունը դառնան նախաքննության նյութերը։

Ամբողջ խնդիրն այն է, որ երբ կոռւպցիայի դեմ պայքարող կարևորագույն պետական ինստիտուտն ինքը հայտնվում է կոռուպցիոն սկանդալի կիզակետում, ապա պետական համակարգում կորցնում է իր հեղինակությունը, իսկ հանրային գիտակցության մեջ ապալեգիտիմացվում են նրա բացահայտումները։ Եթե անգամ այս բացասական համատեքստն այսօր նկատելի չէ, տեսանելի է դառնալու առաջիկա շաբաթներին, ամիսներին։

Սակայն այսքանով ՊՎԾ-ի շուրջ սկանդալները չեն դադարում։ Երեկվանից սկսվել է այս կառույցի անլրջացման գործընթացը, ինչի առիթը տվել է վարչապետը՝ իր հերթական խիստ վիճահարույց կադրային որոշմամբ։ Պետական վերահսկողության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արգիշտի Քյարամյանը, որը երեք տեղակալների մեջ ամենաուշն է նշանակվել իր պաշտոնին ու նույնիսկ պրակտիկորեն ամենաքիչն է տեղեկացված ծառայության գործունության մասին։

Քյարամյանի հենց առաջին հրապարակային ելույթը իսկական սկանդալի առիթ դարձավ, իսկ սոցիալական ցանցերում նորանշանակ պաշտոնյային հեգնում են բոլորը, անգամ՝ հեղափոխության մոլի պաշտպանները։

ՊՎԾ պետի պաշտոնակատարը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում չէր ցանկացել պատասխանել այն հարցին, թե 28 տարեկանում ինչպես է 32 միլիոն դրամ և 46 հազար ԱՄՆ դոլար վաստակել, այնուհետև ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է տարածել, ըստ որի՝ դրամական միջոցների մի զգալի մասն իրեն նվիրել է Եվրոպայում բնակվող քեռին՝ գնում կատարելու նպատակով, սակայն հետագայում այդ գնումը նպատակահարմար չի համարել։ Քյարմայնի այս պատմությունը նմանվում է հեքիաթի, որին, բնականաբար, չի հավատում որևէ մեկը, մանավանդ, որ ԶԼՄ-ներում ակտիվ շրջանառվում է տեղեկություն, թե ՊՎԾ պետի ԺՊ-ն մտերիմ հարաբերություններ ունի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ։

«Երեկ՝ ճեպազրույցի ընթացքում, իմ կողմից ունեցվածքիս ծագումնաբանությունը բովանդակային առումով չպարզաբանելու հանգամանքը պայմանավորված է եղել միայն նրանով, որ անկեղծ ցանկություն եմ ունեցել ընդգծել յուրաքանչյուր անձի, այդ թվում՝ պաշտոնյայի անձնական կյանքի գաղտնիության իրավունքի կարևորությունը», – իր ֆեյսբուքյան էջում երեկ գրել է երիտասրդ պաշտոնյան: Սա արդեն ոչ թե զվարճալի է, այլ՝ զավեշտալի, որովհետև կոռուպցիոն բացահայտումների առաքելություն ունեցող մարմնի ղեկավարը չի գիտակցում, որ «անձնական կյանքի գաղտնիության» իր անհեթեթ ձևակերպումով լեգիտիմացնում է կոռուպցիայի ինստիտուտը։

Արդյունքում՝ ստեղծվեց մի իրավիճակ, որին կրկին հարկադրված արձագանքեց վարչապետը։ ՊՎԾ պետի պաշտոնակատարը պետք է հաշվետու լինի քաղաքացիներին․ լրագրողներին ասել է Քաղաքացու օրվա միջոցառումներին մասնակցող Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Պետական վերահսկողության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի այն հայտարարությանը, որ ինքը հաշվետու չէ իր ունեցվածքի հարցում, այնուհետև քննադատություններից հետո տված պարզաբանմանը, թե իր քեռին է նվիրել այդ գումարները: Վարչապետը նշել է, որ կպարզի ամենը:Իհարկե, տրմաբանական կլիներ, որ Նիկոլ Փաշինյանը նախ պարզեր, թե ինչպես է մեծահարուստ դարձել Քյարամյանը, ապա նոր նրան նշանակեր այս պատասխանատու պաշտոնում։

Ու առհասարակ՝ տպավորություն է ստեղծվում, թե Փաշինյանն ամբողջովին չի տիրապետում անգամ իրեն առընթեր գործող կառույցների գործունեությանը, ինչի պերճախոս վկայությունենրից մեկը նրա հերթական անհաջող կադրային նշանակումն է։ Այս համատեքստում բացարձակապես զարմանալի չի լինի, եթե պետական համակարգի որոշակի սեգմենտներ ձգտեն ՊՎԾ հեղինակազրկմանը, որից հետո համակարգային կոռուպցիայի վերականգնումը կդառնա ժամանակի խնդիր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում