Monday, 13 05 2024
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին

Ինչպե՞ս են հանցագործները ճողոպրում Հայաստանից․ Նիկոլ Փաշինյանի երկակի ստանդարտները

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի կարծիքով՝ ԴԱՀԿ նախկին պետ, գեներալ Միհրան Պողոսյանը տիրապետում է այնպիսի տեղեկությունների, որոնք կարող են սպառնալ ՀՀ-ի ազգային անվտանգությանը: Եթե նման տեղեկություն է հաղորդում ԱԱԾ տնօրենը, ապա, անկասկած, Պողոսյանը տիրապետում է տեղեկատվության, որը ցանկացած պահի կարող է օգտագործել Հայաստանի դեմ կամ տրամադրել երրորդ երկրի։ Ընդ որում՝ ԴԱՀԿ նախկին պետն անցած օրերին ապացուցեց, որ իր «կաշին փրկելու» համար պատրաստ է տրորել անգամ սպայական պատիվը։ Եթե գեներալը պատրաստ է այլ երկրից քաղաքական ապաստան խնդրել, ուրեմն հոգեբանորեն դավաճանել է իր սպայական երդմանը ու պատրաստ է նաև աշխատել հայրենիքի դեմ։

Վանեցյանի այսօրվա բացահայտումից հետո ավելի ակտուալ է դառնում այն հարցը, թե ինչպե՞ս է պատահում, որ պոտենցիալ հանցագործները, մարդիկ, որոնց հանցագործությունների մասին գիտեն իրավապահ մարմիններն ու ողջ հասարակությունը, կարողանում են անարգել լքել երկիրը։ Խոսքը ոչ միայն Միհրան Պողոսյանի, այլ նաև Միքայել Հարությունյանի, Արամ Հարությունյանի, Վահագն Հարությունյանի և այլոց մասին է։ Ի դեպ, այս հարցում անհրաժեշտ են սպառիչ, հիմնավոր պարզաբանումներ, այլապես՝ հասարակական կարծիքի մակարդակում տարածվում են դավադրական տեսություններ, ասեկոսեներ, թե իբր իշխանությունը տարբեր պատճառներով «լոյալ» է գտնվում այն հարցում, որ որոշ մարդիկ լքեն երկիրը։

Թե՛ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը, թե՛ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը դուրս եկան Հայաստանից՝ օգտագործելով իրենց պատգամավորական անձեռնմխելիությունը, այսօր լրագրողների հարցին, թե ինչպե՞ս եղավ, որ նրանք լքեցին Հայաստանը, պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ֆորմալ առումով՝ վարչապետը միանգամայն ճիշտ է ու թվում է, թե նա սպառիչ պատասխան է տվել հարցին ու այլևս տեղ չի մնում դավադրական վարկածների զարգացման համար։ Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ Հայաստանը գտնվում է ոչ ստանդարտ՝ հեղափոխական իրավիճակում ու ստանդարտ պատասխաններն ամենևին էլ համոզիչ չեն հնչում։ Մյուս կողմից՝ մեր հասարակության հիշողությունը տեղն է, ու բոլորը հիշում են, որ երբ իշխանությանը պետք էր ազատազրկել Մանվել Գրիգորյանին, ԱԱԾ-ն դա արեց՝ կիրառելով եռօրյա ձերբակալության ինստիտուտը ու շրջանցելով պատգամավորական անձեռնմխելիության արգելքը։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ խախտեց անմեղության կանխավարկածը ու խորհրդարանում Մանվել Գրիգորյանի հարցի քննարկումից ընդամենը մեկ օր առաջ ֆեյսբուքյան լայվով, ըստ էության, կայացրեց գեներալի «դատավճիռը»։ Նման քայլով Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, հարկադրեց, որ խորհրդարանի հանրապետական մեծամասնությունը «հանձնի» Մանվել Գրիգորյանին։ Նախկին խորհրդարանը «հնազանդվեց»․ գեներալը անձեռնմխելիությունից զրկվեց գրեթե միաձայն՝ նախկինների ու ներկաների, հեղափոխականների ու հակահեղափոխականների կոնսոլիդացված քվեարկությամբ։ Ի՞նչն էր խանգարում, որ նույն նախադեպը գործեր նաև Միհրան Պողոսյանի կամ Արամ Հարությունյանի պարագայում, մանավանդ, որ նրանց հանցագործությունների վերաբերյալ քննությունը վաղուց էր սկսված՝ անկախ ընթացքից (դեռևս անցած խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը պատմել էր «դարի կոռուպցիայի» մասին, երբ Արամ Հարությունյանը դեռ Հայաստանում էր, ո՞ւմ էր պետք այդ բացահայտումը, եթե դրանից օգտվեց միայն Հարությունյանը՝ ճողոպրելով Հայաստանից)։ Ինչո՞ւ մի դեպքում Փաշինյանն օգտագործեց հեղափոխության ողջ ցասումը, մյուս դեպքում՝ թավիշը, արդյո՞ք Գրիգորյանը թիրախավորվեց, որովհետև նրա անձն ավելի էպատաժային էր, ու նրան ազատազրկելով՝ իշխանությունն ակնհայտ քաղաքական դիվիդենտներ էր ստանում՝ կոնսոլիդացնելով հասարակությանը, թե՞ կան այլ պատճառներ։ Սրանք, անշուշտ, հռետորական հարցեր չեն, սակայն լիահույս չենք, որ իշխանությունը տալու է դրանց սպառիչ պատասխանները։

Նիկոլ Փաշինյանի այսօրվա հարցուպատասխանը մտահոգություններ ծնեց նաև այլ հարցում։ Վարչապետը հետևողականորեն փորձում է սիրաշահել Մոսկվային, եթե անգամ խնդիրը վերաբերում է հարցերի, որոնք չունեն գլոբալ արտաքին քաղաքական ենթատեքստ։ Հարցին, թե անվտանգության խնդիր չի՞ տեսնում, որ Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը դրսում է, ԴԱՀԿ ծառայության նախկին պետը դրսում է, վարչապետը պատասխանել է. «ԴԱՀԿ պետը հարաբերական է՝ դրսո՞ւմ է, թե՞ ներսում է։ Տեսեք, իսկ Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը, որքան գիտեմ, նաև Ռուսաստանի քաղաքացի է, և մենք պետք է այս իրավիճակի հետ հաշվի նստենք։ Ես չեմ ուզում այստեղ այլ ենթատեքստեր տեսնել, օրինակ՝ հիմա բացահայտ հանցագործ մարդ կա Հայաստանի Հանրապետությունում, որն օտարերկրյա պետության կողմից հետախուզվում է, և ակնկալվում է, որ մենք հանձնենք, բայց էդ մարդուն մենք չենք կարողանում հանձնել՝ այն բանի բերումով, որ ինքն ունի Հայաստանի Հանրապետության անձնագիր։ Ակնհայտ հանցագործ է, ինքն էլ է ասում, որ ինքը հանցագործ է, ոչ մեկի համար գաղտնիք չի, որ ինքը հանցագործ է, բայց մենք էդ հարցը չենք կարողանում լուծել»։ Մեկ այլ հարցի, թե Ռուսաստանը Պողոսյանին այնուամենայնիվ կարտահանձնի՞, Փաշինյանը պատասխանել է, թե՝ չգիտի։

Երևանից ստացված այս ուղերձի համատեքստում շատ տրամաբանական կլինի, եթե Մոսկվան քաղաքական ապաստան տա Միհրան Պողոսյանին։ Իրավական ձևակերպում հաստատ կգտնվի, իսկ Երևանից էլ կարձագանքեն, որ ըմբռնումով են մոտենում ռուսական կողմի որոշմանը ու ենթատեքստեր չեն տեսնում։ Դե, եթե Երևանը քաղաքական գնահատական չի տալիս այն դեպքում, երբ Մոսկվան ակնհայտ քաղաքական պատճառներով պատսպարում է Մարտի 1-ի գործով անցնող մեղադրյալներին, ինչու պետք է քաղաքականացնի «բանանի արքայի» «անշառ» պատմությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում