Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Վիկտոր Յանուկովիչի դեմ գործ է հարուցել երկրում սահմանադրական կառուցվածքի տապալման փորձերի համար: Այս մասին հայտարարել է գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին:
«Դոնի Ռոստովում Յանուկովիչի ելույթից հետո որոշում է ընդունվել քրեական գործ բացել՝ Ուկրաինայում սահմանադրական կարգը տապալելու փորձերի ու կոչերի համար»,- ասել է Մախնիցկին ուկրաինական հեռուստաալիքներից մեկի եթերում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի գլխավոր դատախազությունն ավելի քան 70 մարդու կասկածում է Կիևի անկարգությունների ժամանակ մարդկանց մահվանն առնչություն ունենալու մեջ: Կասկածյալների թվում հիշատակվում է նաև Յանուկովիչի անունը՝ հիշեցնում է RIA Novosti-ն:











































