Դամասկոսի մոտ գտնվող Յարմուկ ճամբարում կիրակի երեկոյան սկսվել են կատաղի բախումներ «Ջեբհաթ Ալ-Նուսրա» խմբավորման զինված ծայրահեղականների և պաղեստինյան միավորված ուժերի մարտիկների միջև:
Յարմուկում իրադրության նորմալացման գործընթացը, որը շարունակվում է մոտ երկու ամիս, խաթարվել է մարտի 2-ին՝ այն բանից հետո, երբ գրոհայինները ներխուժել են փախստականների ճամբար և այնտեղ տեղակայել իրենց անցակետերը:
Պաղեստինցիների մի քանի ընտանիքներ պատանդվել են: Ականատեսները վկայում են, որ գիշերը ճամբարում լսվել են պայթյուններ ու փոխհրաձգություն՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Հինգշաբթի պայմանավորվածություն էր ձեռք բերվել Յարմուկում համատեղ ոստիկանական ուժերի ստեղծման մասին՝ աջակցելու անվտանգությանը, և այնտեղ սկսել փախստականների վերադարձման նախապատրաստությունը:











































