Հուլիսի 3-6-ը Հայաստանում է գտնվում ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆան։ Այցի շրջանակներում գլխավոր քարտուղարը հանդիպումներ է ունեցել վարչապետի և նախագահի հետ, իսկ այսօր՝ Հայաստանում զբոսաշրջության պատասխանատուների հետ:
Հանդիպման ավարտին Թալեբ Ռիֆան և Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ստորագրեցին «Հարավկովկասյան զբոսաշրջութան» զարգացման մասին հուշագիր: Ըստ Տիգրան Դավթյանի՝ հուշագրի ստորագրումը կարևոր է, որովհետև ոչ միայն ռազմավարություն է նախանշում, այլև կոնկրետ ծրագրեր, կոնկրետ առաջարկներ է ներկայացնում Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնելու համար: