Ռուսաստան-Ադրբեջան-Իրան գագաթնաժողովը տեղի կունենա ՌԴ-ում օգոստոսին: Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել 1 Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ Պեկինում կայացած հանդիպմանը:
«Մենք պայմանավորվեցինք, որ օգոստոսին Ռուսաստանում կանցկացնենք հերթական ռուս-ադրբեջանա-իրանական գագաթնաժողովը»,- ասել է Պուտինը ապրիլի 26-ին կայացած հանդիպմանը:
Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ Պուտինը նշել է, որ ՌԴ-ի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը 2018 թվականին ավելացել է գրեթե 14 տոկոսով և հասել 2,5 միլիարդ դոլարի:








































