Յուրի Շևչուկը հայտարարություն է հրապարակել Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժման դեմ՝ կոչ անելով « հնարավոր ամեն բան անել, որպեսզի թույլ չտան եղբայրաստան պատերազմ»,- գրում է ru.tsn.ua-ն:
«Հանգստացե՛ք, սատանաներ, հիմար գրասենյակային ու խոհանոցային կեղծ հայրենասերներ, երկու կողմից կռվող արմատականներ, որոնց զորքերի ներխուժումը վերջնականապես կազատի ձեռքերը: Նորից եղբայրական արյուն եք ուզում, այդ վիագրան… Եթե Աստված չտա, 2014-ին պատերազմ լինի, և Ռուսաստանի և Ուկրաինայի երակներով մեռյալներ հոսեն, ապա 2017-ին արդեն կլինի այլ հեղաշրջում, ու մենք կստանանք արդեն վերջնական համընդհանուր վերջը»,- գրել է Շևչուկը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքի իր բլոգում:
«Որտեղ է քաղաքականությունը, որտեղ են բանակցողների վագոնները, որտեղ է ժողովրդական դիվանագիտությունը, որտեղ է դեսպանը: Ինչո՞ւ մեր «խելացի, քաջ պատգամավորները» չեկան Մայդան, ռադա, արդեն անցած տարվա դեկտեմբերին անվախ չարտահայտվեցին, չերգեցին իրենց կրկներգերը… Օլիմպիադա, իսկ հիմա, ինչպես սովորաբար, ծածկվում են զորքերով, տղաներով, արյամբ»,- հավելել է ԴԴՏ խմբի ղեկավարը, որը ստորագրել է «Ռուսաստանը և Ուկրաինան սիրող Յուրի Շևչուկ»:











































