Ուկրաինայի վերաբերյալ իր դիրքորոշումը չփոխելու դեպքում Ռուսաստանը կարող է զրկվել G8-ում իր տեղից, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Արևմուտքը պատրաստ է միջոցներ ձեռնարկել, որոնք ուղղված են Ռուսաստանի տնտեսական մեկուսացմանը, եթե այն Ուկրաինայի իրադրությանը զինված միջամտի: Այս մասին է հայտարարել ԱՄՆ պետքարտուղարը ամերիկյան հեռուստաալիքներին տված հարցազրույցում:
Նա ենթադրել է, որ Ռուսաստանի վերաբերմունքը Ուկրաինայի նկատմամբ Մոսկվայի համար լուրջ հետևանքներ կունենա: Նրա խոսքով՝ քննարկվում են վիզային սահմանափակումների, ակտիվների սառեցումների և ներդրումների սահմանափակումների հնարավորությունները:
Քերին հայտարարել է որ Մոսկվայի գործողությունները «ագրեսիայի անհավանական դրսևորումներ» են: Ըստ նրա՝ ռուսական իշխանությունները այս դեպքում «ցնցող և գիտակցված ընտրություն» են կատարել՝ որոշելով այլ երկրի տարածքում զինված գործողություններ իրականացնել:










































