Հյուսիսային Կորեայի առաջնրդ Կիմ Չեն Ընը ավարտել է Ռուսաստան իր առաջին այցը։ Ապրիլի 26-ի առավոտյան՝ պատվո պահակախմբի ռազմական օրկեստրի հնչյունների ներքո նա զրահագնացքով լքել է Վլադիվոստոկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշվում է, որ այդ կապակցությամբ Վլադիվոստոկի կայարանին հարակից հրապարակում հրաժեշտի արարողություն է կազմակերպվել։ Կարմիր գորգին կանգնած՝ Կիմ Չեն Ընը և Արևելյան զարգացման հարցերով նախարար Ալեքսանդր Կոզլովը ունկնդրել են Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի հիմները։
Դրանից հետո «Կատյուշա»-ի հնչյունների ներքո Հյուսիսային Կորեայի առաջնորդը լքել է Վլադիվոստոկը։







































