Թռչունը բղավում է «մայրիկ, ոստիկանություն», երբ տեսնում է իրավապահներին: Ոստիկանությունում կարծում են, որ թութակին միտումնավոր են սովորեցրել այդ արտահայտությունը:
Բրազիլիայում թմրանյութերի դիլերների վրա ոստիկանական գրոհի ժամանակ թութակ է «կալանավորվել»: Թռչունը զգուշացրել է հանցագործներին ոստիկանության ժամանման մասին: Միջադեպը տեղի է ունեցել բրազիլական Պիաուի նահանգում:

«Ձերբակալված» թութակին տեսած լրատվամիջոցների ներկայացուցիչները նշել են, որ թռչունը շատ հանգիստ է և ոչ մի բառ չի արտաբերել:
Թութակին հանձնել են տեղի կենդանաբանական այգի, որտեղ թռչունը մի քանի ամիս պետք է թռչել սովորի: Դրանից հետո թութակն ազատ կարձակվի:










































