Գերմանիայի փոխկանցլեր, ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Ուկրաինայի իրադրությանը Ռուսաստանի զինված միջամտությանը դեմ է հանդես եկել, հաղորդում է Agence France-Presse-ը:
«Մենք գտնվում ենք լարվածության մեծացման շատ վտանգավոր ճանապարհին, սակայն իրադրությունը դեռ հնարավոր է փրկել: Եվրոպայի նոր մասնատումը դեռ հնարավոր է կանխել»,- նշել է ԱԳ նախարարը:
Շտայնմայերը լարվածության մեղավորներին կոչ է արել զերծ մնալ հետագա քայլերից, որոնք, նախարարի կարծիքով, կարող են միայն «որպես սադրանք» գնահատվել:
Մեկնաբանելով Ղրիմ զորքեր մտցնելու Վլադիմիր Պուտինի խնդրանքը բավարարելու Դաշնային խորհրդի որոշումը՝ նախարարը նշել է, որ Ռուսաստանը իրավունք չունի Սևծովյան նավատորմի բազայի վարձակալման պայմանագրի շրջանակներում տարածաշրջանում որևէ ռազմական գործողություն իրականացնել:







































