Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ը կիրակի օրը բոլորին կոչ է արել աղոթել Ուկրաինայի համար: Այս մասին է հաղորդում «Радио Свобода»-ն:
«Կոչ եմ անում երկրի բոլոր անդամներին՝ աշխատել հաղթահարել տարաձայնությունները և համատեղ կառուցել երկրի ապագան: Դիմում եմ միջազգային հանրությանը երկխոսության և համաձայնության օգտին արված ցանկացած նախաձեռնության աջակցելու կոչով»,- նշել է պապը:
Այս կոչը հնչել է «Աստծո հրեշտակ» աղոթքից հետո:
Անցած ամիսներին Կիևում ակցիաների ժամանակ Հռոմի պապը երեք անգամ դիմել է բոլորին աղոթել Ուկրաինայի համար և կողմերին երկխոսության կոչ է արել:











































