Տղամարդիկ, ովքեր պատրաստ են պաշտպանել Ուկրաինայի ամբողջականությունը, զանգվածաբար զինկոմիսարիատներ են գնում: ТСН-ի հաղորդմամբ՝ կամավորները տարբեր տարիքի տղամարդիկ են, նրանք, ովքեր բանակում տարիներ են անցկացրել, և նրանք, ովքեր երբեք ձեռքում զենք չեն բռնել:
Բոլորն ասում են, որ չեն կարող հանգիստ նստել, երբ շրջապատում այդպիսի իրադարձություններ են տեղի ունենում: Մարդկային հոսքը զինկոմիսարիատներ սկսվել է դեռ անցած երեկոյից:











































