Ամերիկյան մի քանի դպրոցների աշակերտների ծնողներն այլևս չեն կարող դպրոցի տարածքում հայտնվել գիշերազգեստով կամ «չափազանց բաց» հագուստով, քանի որ որոշակի դրես կոդ է սահմանվել, գրում է The Wall Street Journal-ը:
ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի Ջեյմս Մեդիսոնի անվան դպրոցի տնօրեն Կառլոտա Օթլի Բրաունը հայտարարել է, որ ծնողներին արգելված է դպրոցի տարածքում հայտնվել քաթանատիպ թույլ կտորից հագուստով, գիշերազգեստով, ինչպես նաև չափից դուրս կիպ հագուստով և չափազանց պատառոտված ջինսերով: Նորմը խախտողների դպրոցի տարածք մուտքը կարգելվի՝ մինչև նրանք չփոխեն հագուստը, նշում է «Gazeta.ru»-ն:









































