ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կոչ է անում հետաքրքրվել նախաքննության մարմնից, թե ինչպես եղավ, որ Միհրան Պողոսյանը լքեց երկիրը:
«Մեկիդ մոտ հարց չի՞ առաջանում, թե Միհրան Պողսյանն ի՞նչ գործ ունի Ռուսաստանում: Մի տարի է գիտեք, որ պետք է էդ մարդը քրեական հետապնդման ենթարկվի: Էդ մեր նախաքննության մարմիններն էնքան սպասեցին, որ մարդուն տարան, առոք փառոք ճանապարհին, որ հետո չկարենա՞ն բռնեն: Մեկդ էդ հարցը չեք բարձրացնում՝ բա ի՞նչ բանի էիք, որ էդ մարդը գնաց, բա ի՞նչ բանի էիք, որ «Բուլկի Արամը» գնաց: Էդ հարցը չի՞ հետաքրրում ձեզ: Ինձ էդ հարցնա հետաքրքրում: Մարդը գնացելա, կարա դիմի քաղաքական ապաստանի համար: Գոնսալեսը Պրահայում ա դիմել, որ ինքը քաղաքական հետապնդվողա, Ռոդրիգեսը Ռուսաստանումա դիմում, Խոսե Իգնասյոն էլ կարողա, ասենք, Մեքսիկայում դիմի: Մարիա Սորտեի սերիալը բերել սարքել եք Հայաստանի սերիալ: Սա ի՞նչ բան ա»,- ընդգծեց Մարուքյանը:









































