«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն նշել է, որ իր գլխավորած թիմը քննադատողներից շատերը կցանկանային լինել կատալոնացիների տեղում:
Մասնագետի խոսքերով` ակումբը դեռևս հնարավորություն ունի հաղթանակ տանել երեք մրցաշարերում:
«Շատերը քննադատում են «Բարսելոնա»-ին, բայց երազում են հայտնվել մեր տեղում: Մենք դեռևս կարող ենք հաղթել երեք մրցաշարերում, ինչը չի կարելի ձախողում համարել: Սակայն թիմը մտածում է միայն առաջիկա հանդիպումների մասին, և չի փորձում կանխագուշակել ապագան: Կարևոր է նաև տեղային մասշտաբի խնդիրներ լուծելու ունակությունը»,- Մարտինոյի խոսքերը մեջբերում է Marca-ն:










































