«Օկեան Էլզի» ուկրաինական խմբի անդամ և Եվրամայդանի ակտիվիստ Սվյատոսլավ Վակարչուկը ակնթարթորեն արձագանքել է Ուկրաինայի տարածքում ՌԴ զինված ուժերի կիրառման մասին Դաշնային խորհրդի որոշմանը՝ հայտնում է viva.ua-ն:
Նա Twitter-ի իր էջում գրել է. «Դիմում եմ եղբայր ռուսներին: Այն, ինչ հիմա կատարվում է, անմտություն է: Ես տեսել եմ ձեր միլիոնավոր դեմքերը, ես ձեզնից հարյուրավորներին անձամբ եմ ճանաչում: Ես երբեք չէի կարող մտածել, որ երբևէ նման բան տեղի կունենա:
Ես գիտեմ, որ դուք՝ ողջ Ռուսաստանի պարկեշտ, բարի մարդիկ, պատերազմ չեք ուզում: Դա բարձր ասեք ձեր քաղաքական գործիչներին: Դա ասեք ձեր նախագահին: Զորքերն Ուկրաինա մտցնելու որոշումը կարող է մեծ դժբախտություն դառնալ բոլորի համար»:








































