Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովում արձանագրվել է օրենքի նախագիծ՝ Ռուսաստանի տարածքների միավորման մասին՝ հայտնում է gmsdaily.com-ը:
Այն ներկայացրել է պատգամավոր Սուն Վան Հանը:
«Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմ օտարերկրյա պետության ընդունումը՝ որպես նոր սուբյեկտ, հնարավոր է նաև այդ մասին միջազգային պայմանագրի բացակայության դեպքում, եթե.
1) օտարերկրյա պետության մասում անցկացվել է հանրաքվե, որի ժամանակ Չինաստանին միանալու հարցը հավանության է արժանացել,
2) օտարերկրյա պետության ինչ որ մասի պետական իշխանության լեգիտիմ մարմիննները կարող են դիմել Չինաստանին, եթե
ընթացակարգը հետևայլ կերպ կլինի.
Առաջարկության նախաձեռնողը՝ օտարերկրյա պետության մասի պետական իշխանության մարմինները, դիմում են Չինաստանի նախագահին: Նախագահն այս մասին պետք է տեղեկացնի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովին, Չինաստանի կառավարությանը, նրանց հետ խորհրդակցություններ է անցկացնում: Առաջարկին համաձայնելու դեպքում նախագահը օտարերկրյա պետության մասը ՉԺՀ-ում ընդգրկելու մասին սահմանադրական օրենքի նախագիծ է ներկայացնում, որում սահմանվում են կարգավիճակը, անունը և այլ իրավական հարցեր»,- հայտնել է Վան Հանը:
Նա ևս մեկ օրինագիծ է առաջարկել՝ Ռուսաստանի բնակիչների համար Չինաստանի քաղաքացիության ստացումը դյուրացնելու մասին:
«Ներմուծվում է ՌԴ քաղաքացիներին քաղաքացիություն տալու պարզեցված կարգը՝ հանվում են Չինաստանի տարածքում ապրելու անհրաժեշտության, ապրուստի օրինական միջոցների գոյության, Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու մասին պահանջները, քաղաքացիություն ստանալու ժամկետը կլինի 2 ամիս, ոչ թե մեկ տարի»,- ասել է պատգամավորը:









































