Հայաստանը 2009-ին անպատրաստ սկսեց հայ-թուրքական պրոցեսը, Թուրքիան մտավ այդ պրոցեսի մեջ իր բոլոր հնարավորություններով շահեց այդ պրոցեսից եւ այն վիժեցրեց, իսկ Հայաստանը ոչինչ չշահեց: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով, ցանկացած բան նախաձեռնելիս պետք է լայն նախապատրաստական աշխատանքներ տանել, որ ոչ թե Թուրքիան դրանից շահի, այլ շահի մարդկությունը, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի, սահմանները բացվեն, դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն: