Ռուս տղամարդը, որը «Վկոնտակտե» սոցցանցում ներկայացել է որպես Միկա Ռոնկայնեն, իր էջում տեղադրել է լուսանկար՝ հիտլերյան Ռեյխի գերմանական բանակի զինվորական համազգեստով:
Այս լուսանկարի հետ միասին կան լուսանկարներ, որոնցում նա Խարկովի մարզային վարչության շենքի վրա ՌԴ դրոշն է կանգնեցնում:
Իր մասին էջի հեղինակը նշում է, որ ապրում է ՌԴ մայրաքաղաքում: Ավելի վաղ հայտնում էին, որ Ռուսաստանի դրոշը Խարկովի մարզային վարչության շենքի վրա բարձրացրել է Մոսկվայի բնակիչ՝ հայտնում է ru.tsn.ua-ն:










































