ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ժամանակ կոչ է արել անհապաղ Ուկրաինա ուղարկել ՄԱԿ-ի և ԵԱՀԿ միջազգային դիտորդներին: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Ռուսաստանի գործողությունները խախտում են Ուկրաինայի ինքնիշխանությունը և սպառնում միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»,-հայտարարել է Փաուերը:










































