Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանն Ուկրաինայի իրավիճակը համեմատել է 1968-ին Չեխոսլովակիայում տեղի ունեցած իրադարձությունների հետ՝ հայտնում է Agence France Presse-ը:
«Ես հասկանում եմ Ղրիմի ռուսալեզու բնակչության շահերը, բայց մենք ունենք 1968-ի ռազմական ներխուժման փորձը»,- հայտարարել է Զեմանը:
Նա նշել է, որ «ցանկացած ռազմական գործողություն մեծ ճեղք կառաջացնի հարաբերություններում, որոնք դժվար կլինի նորմալացնել այս սերնդի օրոք»:
Չեխոսլովակիայում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք կոչվել են «Պրահայի գարուն», սկսվեցին հունվարի 5-ին, երբ Ալեքսանդր Դուբչեկն ընտրվեց Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետության առաջին քարտուղար, և ավարտվեցին օգոստոսին: Օգոստոսի 21-ին Խորհրդային Միության և Վարշավյան պայմանագրի երկրները ներխուժեցին Չեխոսլովակիա՝ բարեփոխումները ճնշելու համար:










































