Նրանց մեծ մասը ընտրական հանձնաժողովների անդամներ են, հաղորդում է «Անտարա» գործակալությունը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարությունը նշել է, որ աշխատողների մահվան պատճառը եղել է գերհոգնածությունը՝ ձայների հաշվարկի ժամանակ, որը 24 ժամից ավելի է տևել:
Մահացածների թվում ոստիկանության 15 աշխատակիցներ կան:
Ինդոնեզիայում ընտրություններն անցկացվել են ապրիլի 17-ին: Այդ օրը երկրի բնակիչները ընտրել են երկրի նախագահին, խորհրդարանի երկու պալատների պատգամավորներին և մարզերի ու շրջանների օրենսդիր մարմինների անդամներին:
Մահացածների ընտանիքներին 4000 դոլարի չափով փոխհատուցում է տրամադրվել: Բացի դրանից, ընտրական հանձնաժողովը խոստացել է նվազեցնել աշխատակիցների ծանրաբեռնվածությունը: