Զատկի տոնին Շրի Լանկայում հնչած պայթյունների արդյունքում 321 զոհերց 45-ը երեխաներ են։ Այս սարսափելի վիճակագրությունը ապրիլի 23-ին Ժնևում հնչեցրել է ՄԱԿ-ի Մանկական ֆոնդի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոֆ Բուլերաքը՝ գրում է segodnya.ua-ը։
Նրա խոսքով՝ բժիշկները պայքարում են ևս մի քանի տուժած երեխաների կյանքի համար։
Հիշեցնենք, որ ողբերգության պատասխանատվությունը ստանձնել են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալները, սակայն ապացույցներ չեն ներկայացրել։