Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մինչ ամռան վերջ կգործի «Հայոց ցեղասպանության 150-ամյա վկաները. Կոմիտաս Վարդապետ և Հովհաննես Թումանյան» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրություն, որը կհանրահռչակի ցեղասպանության պատմության հետ նրանց առնչությունը: Բացման արարողությունը կայացավ ապրիլի 23-ին:
«Ցուցադրությունը նվիրված է Կոմիտաս Վարդապետի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին։ Նման խորագիր է ընտրվել, քանի որ երկուսն էլ լինելով շատ լավ ընկերներ, բարեկամներ, մեծ շփումների եզրեր են ունեցել Հայոց ցեղասպանության տարիներին: Ցուցադրությանը չենք անդրադառնում նրանց գրական, երաժշտական վաստակին, այլ առանցը Հայոց ցեղասպանությունն է ու նրանց առնչությունը»,-ասաց թանգարան-ինստիտուտ հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանն ու նշեց՝ նրանց ստեղծագործությունների կողքով անհնար է անտարբեր անցնել: