ԱՄՆ-ը կարող է հրաժարվել G8-ի երկրների առաջնորդների գագաթնաժողովի մասնակցությունից, որը կանցկացվի Սոչիում՝ 2014-ի հունիսին: Դա տեղի կունենա այն դեպքում, եթե Ռուսաստանն իր զորքերը մտցնի Ղրիմ: Այս մասին հայտնել է Օբամայի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան՝ փոխանցում է CNN-ը:
Ավելի վաղ Օբաման նախազգուշացում էր արել՝ հայտարարելով, որ «Ուկրաինա ցանկացած ներխուժման դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի վճարել»:








































