Երևան քաղաքի Տերյան 59 հասցեում կփակցվի բանասիրական գիտությունների դոկտոր, հայագետ, բանաստեղծ Հրաչյա Թամրազյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ։ Այս մասին որոշումն ընդունեց Երևանի քաղաքապետարանը՝ ավագանու հերթական նիստի ժամանակ։
Ավագանու որոշման համաձայն՝ Երևանում՝ Կիևյան փողոցում, կտեղադրվեն ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանի, իսկ Կասյան փողոցում՝ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, գրող Պերճ Զեյթունցյանի հիշատակները հավերժացնող հուշատախտակներ։









































