Վաշինգտոնը շարունակում է ռուսական ղեկավարության հետ Ուկրաինայում տիրող իրավիճակի ուղիղ քննարկումը՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Նրա խոսքով՝ վերջերս ինքը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Մենք շարունակում ենք իրավիճակը քննարկել ԵՄ-ի մեր գործընկերների հետ և ուղիղ կապ ենք պահպանում Ռուսաստանի իշխանությունների հետ»,- ասել է Օբաման:
Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած հնարավոր խախտում ծայրաստիճան կապակայունացնի իրավիճակը՝ հայտարարել է նա:
«ԱՄՆ-ը հանդես է գալիս Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության օգտին… Ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կլինի խորապես ապակայունացնող: ԱՄՆ-ը միջազգային հանրության հետ կհաստատի, որ Ուկրաինայում ցանկացած ռազմական ներխուժում իր արժեքը կունենա»,- ասել է Օբաման:











































