Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Կոպբաևը Ղազախստանի նախագահ ընտրվելու դեպքում կճանաչի «Հայոց ցեղասպանությունը»

Ղազախստանի հասարակական-քաղաքական գործիչ, Ղազախստանի Միջազգային շարժման առաջնորդ Բախըտջան Կոպբաևը «Միտք» վիրտուալ քննարկումների ակումբին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ղազախստանի նախագահ ընտրվելու դեպքում մտադիր է ճանաչել Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը:

«Ես, որպես ինտերնացիոնալիստի հստակ քաղաքացիական դիրքորոշմամբ մարդ, բնականաբար, դատապարտում եմ պաշտոնական իշխանությունների կողմից սեփական բնակչության դեմ կատարված նման չարագործությունները: Եվ բացարձակ տարօրինակ կլիներ 1915-1916թթ. Հայոց ցեղասպանությունը չճանաչելը: Եթե մենք ճանաչում ենք հիտլերականների կողմից հրեաների էթնիկ պատկանելությունից ելնելով ֆիզիկական բնաջնջումը, ապա ինչպես կարող ենք աչք փակել Օսմանյան իշխանությունների նմանօրինակ գործողությունների նկատմամբ: Այդ ժամանակաշրջանին վերաբերող բազմաթիվ փաստաթղթեր վկայում են հայ բնակչության կանխամտածված ոչնչացման մասին: Այս անունները՝ Թալեաթ փաշա, Իսմայիլ Էնվեր փաշա, Բեհաեդին Շաքիր և Մեհմեդ Նազիմ, մարդկության հիշողության մեջ հավերժ կասոցացվեն Հիտլերի անվան հետ:

Բոլոր զոհերի հիշատակին, որոնք բերվեցին մարդատյացության զոհասեղանին, մենք պայքարելու ենք Հայոց ցեղասպանության ճանաչման համար: «Սա արդեն պատվի հարց է», – ասել է նա:

Image result for геноцида армян

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում