Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն կանցկացվի մարտի 30-ին: Այս մասին է հայտարարել ինքնավար հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Սերգեյ Ակսյոնովը, գրում է Ria-Novosti-ն:
«Անհրաժեշտությունից ելնելով՝ մենք որոշեցինք արագացնել Ղրիմում ինքնավարության կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի անցկացումը: Հանրաքվեն նշանակված է մարտի 30-ին»,- ասել է Ակսյոնովը նոր կազմով անցկացված նախարարների խորհրդի առաջին նիստին:
Ինչպես հայտնի է, փետրվարի 27-ին Ղրիմի խորհրդարանը ինքնավարության լիազորությունները ընդլայնելու մասին հանրաքվեն նշանակել էր մայիսի 25-ին:
Քվեարկությունն անցկացվել է Ղրիմի խորհրդարանի արտահերթ նիստում:
Հանրաքվեին կառաջադրվի հետևյալ հարցը. «Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը պետական անկախություն ունի և պայմանագրերի և համաձայնագրերի հիման վրա մտնում է Ուկրաինայի կազմի մեջ» (այդպես է, թե ոչ):








































