Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Մտահոգիչ է. հանկարծ Երևանում իշխանափոխությունից հետո Բաքուն առավել լավատես է դարձել և սկսել է առավել «կառուցողական» դառնալ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը։

– Պարոն Մարտիրոսյան, ի՞նչ կարծիք ունեք Վիեննայում տեղի ունեցած ՓաշինյանԱլիև հանդիպմանը հաջորդած զարգացումների ու, մասնավորապես՝ Երևանի և Բաքվի միջև պատերազմական հռետորաբանության սրման մասին։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նոր բանաձև հնչեցրեց՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց», և դրանից հետո իրավիճակը բավական սրվեց, Բաքուն էլ ավելի կտրուկ հայտարարություններով պատասխանեց։ Սա բնակա՞ն երևույթ է՝ հաշվի առնելով այն, որ բանակցային գործընթացում երկու կողմերը լուրջ հակասություններ ունեն, և դա ուշ թե շուտ ազդելու է կողմերի ռազմական վարքագծի վրա, թե՞ կապված է կոնկրետ Վիեննայի բանակցությունների հետ։

– Ինձ համար որևէ բանակցություններ Երևանի և Բաքվի միջև, քանի դեռ սեղանին մադրիդյան փաստաթուղթն է, վնասակար են Հայաստանի համար: Դրանք անտեղի են և չի կարելի ո՛չ բանակցել, և ո՛չ շփվել Ադրբեջանի հետ այդպիսի փաթեթի առկայության պայմաններում: Ինչ վերաբերում է հայտարարություններին, ապա Տոնոյանի հայտարարությունը տեղին էր և որևէ կերպ որևէ բացասական ազդեցություն որևէ բանի վրա չի կարող ունենալ: Բնական է, որ Ադրբեջանին դա չպետք է դուր գար: Բայց Բաքվի գործողությունները որևէ կերպ որևէ հայկական հայտարարությամբ պայմանավորված չեն կարող լինել: Բաքուն պատրաստվում է պատերազմի, և այդ ճանապարհից իրենք առայժմ չեն շեղվելու:

Մոսկվայում տեղի ունեցավ նաև ՄնացականյանՄամեդյարով հանդիպում՝ Լավրովի, ապա նաև Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։ ՌԴ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ հումանիտար ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները թղթի վրա չեն մնա։ Արդյոք հնարավո՞ր եք համարում դրանց կյանքի կոչումը։

– Դժվար է ասել: Եթե Լավրովը նման հայտարարություն է անում, ուրեմն, գուցեև Մոսկվան մտադիր է լծակներ կիրառել, որպեսզի գոնե այս անգամ, ինչ-ինչ դրդապատճառներից ելնելով՝ ձեռք բերված պայմանավորվածությունները Բաքուն պահպանի: Բայց դա դեռ չի նշանակում, որ անպայմանորեն այդպես կլինի: Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը հիմնականում թքած ունի ամեն տեսակի կողմնակի կամ ուղղակի ճնշումների վրա և հետապնդում է միայն ու միայն սեփական շահերը: Այնպես որ, ամեն բան ժամանակը ցույց կտա:

Լավրովը վերահաստատել է նաև Մամեդյարովի այն հայտարարությունը, թե բանակցություններն այժմ ընթանում են 2016 թվականի ռուսաստանյան առաջարկների հիման վրա։ Սա հաստատո՞ւմ է արդյոք «Լավրովի պլանի» գոյությունը, և ի՞նչ առաջարկների մասին է, ըստ Ձեզ, խոսքը գնում։

– Իհարկե հաստատում է: Տասնվեց թվականին ի հայտ եկան «Լավրովյան պլանի» մասին խոսակցությունները: Հիմա դրանք պաշտոնական հաստատում են ստանում: Իսկ հայտնի է, որ դա Մադրիդյան սկզբունքների վերամշակված և առավել մասնավորեցված տարբերակն է: Մնացածն արդեն դժվար չէ կռահել:

Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը հայտարարել է մոտ ապագայում Վաշինգտոնում կայանալիք ՄնացականյանՄամեդյարով հավանական հանդիպման մասին: Մամեդյարովը ասել է, որ այդպիսի առաջարկ է արել ԱՄՆ պետքարտուղարությունը: Մոսկվայում ապրիլի 15-ին կայացած հանդիպման վերաբերյալ նա հայտարարել է, որ Ռուսաստանի հետ ջանքերի եռապատկելու դեպքում հնարավոր է հասնել առաջընթացի: Արդյո՞ք Մոսկվան և Վաշինգտոնը փորձում են առանձին խաղ խաղալ, թե խոսքը ընդհանուր ջանքերի մասին է գնում։

– Խոսքն ընդհանուր ջանքերի մասին է անշուշտ, թեև արցախյան հարցում Մոսկվան, անշուշտ, իր առանձնահատուկ և եզակի շահերն ունի: Իսկ թե ինչ առաջընթացի մասին է խոսքը՝ շատ դժվար է պատկերացնելը: Մի բան միայն մտահոգիչ է: Հանկարծ Երևանում իշխանափոխությունից հետո Բաքուն առավել լավատես է դարձել և սկսել է իբրև թե առավել «կառուցողական» դառնալ երբեմն: Դա շատ մտահոգիչ է: Հուսանք՝ այն պրոցեսները, որ հայաստանյան հասարակությանը շարունակում են անտեսանելի մնալ՝ բացասական չեն լինի Հայաստանի համար: Պաշտոնական Երևանն իրեն անհեթեթ է դրսևորում արցախյան հարցում: Անփորձ և սիրողական քաղաքականություն է վարվում, որում առայժմ դավաճանական գիծ չի նկատվում: Հուսանք՝ այն չի էլ լինի երբևէ: Բայց ոչ պրոֆեսիոնալիզմն ու սխալականությունն իրենց հերթին կարող են մեծ վնասներ հասցնել: Ամեն պարագայում Երևանը պարտավոր է սթափվել և արմատականորեն նոր մոտեցումներ որդեգրել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում