Այսօր՝ ապրիլի 22-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի պետական հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին հաղորդումը:
Ինչպես ներկայացրեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ այսօր ՀՀ-ում երեք մարզ չունի տեղական հեռուստատեսություն՝ Վայքը, Տավուշը և Արագածոտնը. «Սա մի քանի բանով է բացատրվում: Առաջինը՝ նախկինում այդ մարզային հեռուստաընկերության, այսպես ասած, ֆինանսավորումը դրված էր տարբեր քաղաքական և ֆինանսատնտեսական խմբերի վրա, որոնք հեղափոխությունից հետո կա՛մ չեն գործում, կա՛մ չունեն այդ ազդեցությունը, կա՛մ տեղական հեռարձակողներին ֆինանսավորելու իմաստ չեն տեսնում: Երկրորդ պատճառն այն է, որ Հայաստանում նվազում է գովազդային շուկան. սա էլ է մեծագույն խնդիր»:
Նա կարևորեց այն քայլերի իրագործումը, որոնք կվերականգնեն այդ մարզային հեռուստաընկերությունների եթեր դուրս գալու հնարավորությունը:
Տիգրան Հակոբյանի խոսքով՝ նույն վիճակում է նաև Արարատի հեռուստաընկերությունը. «Գրեթե հաղորդումներ չկան, իսկ եթե կան էլ, ավելի լավ է այդ հաղորդումները չլինեին. մենք ունենք մարզային հեռուստաընկերություն, որտեղ հայերեն լեզվով բովանդակությունը ընդամենը 15-16 տոկոս է»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































