Այսօր՝ ապրիլի 22-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Քվեարկության արդյունքում Գեղամ Գևորգյանը ընտրվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ:
Ինչպես ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ Գեղամ Գևորգյանի թեկնածությանը կողմ է քվեարկել քվեարկությանը մասնակցած 121 պատգամավորներից 95-ը, դեմ՝ 26 պատգամավոր: Որևէ քվեաթերթիկ անվավեր չի ճանաչվել:
Մանրամասները՝ տեսանյութում:











































