ՄԱԿ-ի ԱԽ-ն երեք ժամից կհավաքվի՝ քննարկելու Ուկրաինայի իրավիճակը: Այս մասին է հայտարարել համաշխահային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին:
«Անվտանգության խորհուրդը մասնավոր հանդիպում կանցկացնի, որին կհետևի խորհրդակցությունը: Այնտեղ կքննարկվի Ուկրաինայի իրավիճակը»,- ITAR-TASS-ը փոխանցում է Նեսիրկիի խոսքերը:









































