ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի իշխանությունները պատրաստվում են քնեցնել հմայիչ էգ արջուկին, որն անվախ մոտենում է Թրաքի քաղաքի Northstar ձմեռային հանգստավայրի լեռնադահուկորդներին: Հավանաբար մայրը մահացել է, և արջուկը մարդկանց մոտենում է սնունդ ու քնքշանք գտնելու ակնկալիքով։
Լեռնադահուկային հանգստավայրի այցելուները հիացած են կենդանով: Այնուամենայնիվ, տեղի իշխանությունները կարծում են, որ վտանգավոր է թույլ տալ, որ չափազանց շփվող արջը մեծ գազան դառնա: Նա շատ ընկերասեր է, և այս վարքագիծն անսովոր է արջերի համար: «Նա կվերադառնա անտառ, կմեծանա՝ կշռելով հարյուր կամ երկու հարյուր կիլոգրամ: Մեծ և ուժեղ կդառնա, ու ինչ, դեռ կմտածի, թե կարո՞ղ է մարդկանց մոտենալ։ Դրա վերջը վատ կլինի։ Եվ ինչ-որ մեկը, ի վերջո, կգնդակահարի նրան»,- ասում է «Արջերի պաշտպանությունը իրենց բնական միջավայրում» կազմակերպության ղեկավար Էնն Բրայանը։

The Daily Mail-ի խոսքերով՝ Կալիֆոռնիայի ձկնորսության և վայրի բնության պահպանության դեպարտամենտն այժմ քննարկում է, թե ինչպես վարվել արջի հետ, որը մարդկանց մոտենալու իր սովորության պատճառով կարող է սպառնալիք դառնալ հասարակության համար: Թեստեր են մշակվում, որի արդյունքում կա՛մ երիտասարդ արջին կքնեցնեն, կա՛մ կպահեն անազատության մեջ՝ վանդակում։
https://www.instagram.com/p/BwS66sJBmqA/?utm_source=ig_embed








































