Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհից հետո հավատացյալներին ցուցադրել են Հիսուս Քրիստոսի փշե պսակը, հաղորդում է Associated Press-ը։
Նշվում է, որ շատերն են հավատում՝ հենց այդ մասունքն է եղել Քրիստոսի գլխին խաչելության ժամանակ։

Քրիստոսի փշե պսակի առանձին հատվածներ պահվում են նաև այլ վայրերում։
Հիշեցնենք, որ ապրիլ 15-ի երեկոյան Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ է բռնկվել։











































