Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Կուլակաթափի թեմա չկա. առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը ժողովրդավարական պետությանը բնորոշ ինստիտուտ է

Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման հայեցակարգը մշակվում է, սակայն դրան զուգահեռ շարունակվում են մտահոգություններ հնչել, որ այդ ինստիտուտը վտանգներ է պարունակում։

Ինստիտուտի ներդրման հարցում դիմադրություն կա նաև կառավարության ներսում։ Դրա մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հիմա քննարկում ենք առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մեխանիզմը։

Եվ սա այն դեպքերից է, որ ես ակնհայտորեն տեսնում եմ պետական կառավարման մարմինների որոշակի դիմադրություն միջին օղակներում և պետք է շատ արագ հասկանամ՝ դիմադրության պատճառը որն է, դա բովանդակային է, թե դա հին կապերի ու ազդեցությունների բերումով է, և այս հարցի պատասխանը ստանալուց հետո ավելի կոնկրետ միջոցներ կձեռնարկենք»,- ասել էր վարչապետը։

Քաղաքագետ Արմեն Բադալյանի խոսքերով՝ շատ հավանական է, որ կառավարության միջին օղակներում իրապես կա այդ դիմադրությունը, և դա արվում է միտումնավոր։ Նրա խոսքերով՝ ցանկացած երկրում, երբ որ հեղափոխություն է լինում, և նախորդ ուժը բավական երկար ժամանակ իշխած է լինում երկրում, այդ ուժը պետական կառավարման միջին և ստորին օղակներում ունենում է իր համար ցանկալի մարդիկ, որոնց հետ լավ հարաբերություններ է ունենում, և այդ մարդիկ անհրաժեշտության դեպքում որոշակի «ծառայություններ» են մատուցում։ «Նախկին իշխանությունը կարողանում է իր դիրքերը զիջելուց հետո բավական երկար ժամանակ նոր իշխանության, կառավարության միջին և ստորին օղակներում գտնվող անձանց հետ կապ պահել։ Չի բացառվում, որ հիմա էլ այդ կապերը կարող են աշխատացվել նոր իշխանության այս կամ այն քաղաքականությունը, օրենքների նախագծերը, կառավարության կողմից իրականացվելիք այլ բարեփոխումները մերժելու կամ խոչընդոտելու համար։ Եվ այդ մերժումը, բնականաբար, կատարվում է ոչ հրապարակային։ Մերժման տարբեր ապարատային տեխնոլոգիաներ կան։ Չի բացառվում, որ այդ տեխնոլոգիաները աշխատում են նաև հիմա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ կարող է լինել նաև տարբերակ, որ այդ միջին օղակների աշխատողները չեն պատկերացնում այդ փոփոխությունների իմաստը և նախապես զգուշանալով, որ հաջորդիվ եկող իշխանությունները կարող են իրենց մեղադրել «ռեյդերական բռնագանձում» իրականացնելու մեջ, մի կողմ են քաշվում։ «Տարբեր դրդապատճառներ կարող են լինել կառավարության այս կամ այն բարեփոխմանը դիմադրելու հարցում։ Դժվար է միանշանակ պատասխան տալ»,- ընդգծեց Բադալյանը։

Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման հարցում դիմադրություն կամ, ավելի կոնկրետ, մտահոգություններ կան նաև մասնագիտական շրջանակներից։ Օրինակ՝ նախօրեին սահմանադրագետ, ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել էր, որ թեև ողջունում է այս նախաձեռնությունը, բայց ընդունելով այն Սահմանադրության հետ՝ խնդիր ենք ունենալու, քանի որ սահմանադրորեն մենք ունենք մի դրույթ՝ անմեղության կանխավարկածը, որտեղ մեղավորության ապացուցման պարտականությունը դրվում է պետության վրա։ «Այսինքն՝ նման օրենսդրական խնդրին լուծում տալու համար անհրաժեշտ է համալիր մոտեցում։ Կարծում եմ՝ պետք է համալիր փոփոխություններ կատարել նաև Սահմանադրության մեջ»,- ասել էր Այվազյանը։

Նախկին դատավոր, «Անկախ դատավոր» ՀԿ նախագահ Պարգև Օհանյանը կարծում է, որ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման հարցում լուրջ փոփոխությունների կարիք չկա։ Պետք է ընդունել դրա մասին օրենք, կատարել որոշակի այլ օրենսդրական փոփոխություններ և սկսել գործել։ «Մի բան պարզ է, որ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտ գոյություն ունի, կա այդպիսի պրակտիկա, տարբեր երկրներում կիրառվել է և կիրառվում է։ Այդտեղ ոչ մի կրիմինալ չկա, նորմալ պրոցես է։ Պարզապես պետությունը քաղաքացիական հայցվորի դերում դիմում է դատարան և քաղաքացիական դատավարության կարգով պահանջում է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձում իրականացնել։ Մնացածն արդեն դատարանի գործառույթն է և նույն պրոցեսը։ Այնպես չէ, որ հին, բոլշևիկյան մեթոդներ են։

Այստեղ կուլակաթափի թեմա չկա։ Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը ժողովրդավարական, իրավական պետությանը բնորոշ ինստիտուտ է։ Պարզապես պետք է օրենսդրական դաշտը փոփոխել և սկսել կիրառել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Օհանյանը՝ հավելելով, որ այս ճանապարհին շտապել պետք չէ, քանի որ շտապելուց միշտ տուժում է արդարադատությունը, մարդու իրավունքները, բայց «եթե մի բանի մասին խոսվում է, այն պետք է իրականացնել, ապա ձգձգել պետք չէ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում