Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Չափահաս զարգացումներ

Պետք է թերևս ցավալիորեն ընդունենք, որ Հայաստանի Սահմանադրության ընդունման տոնը շատ քիչ քաղաքացիների է ինչ որ բան ասում ըստ էության: Եվ գաղտնիք չէ, որ դրա պատճառը մեր պետական ու հասարակական կյանքում Սահմանադրության իրական դերի բացակայությունն ու ընդամենը ձևական ներկայությունն է: Եվ շատերն այդ տեսանկյունից համարում են, որ պատճառը Սահմանադրության անորակությունն է, այն, որ այդ փաստաթուղթը չի համապատասխանում այն պահանջներին, որ կան հասարակության և պետության առաջ: Իրականում դա իհարկե մոլորություն է:

Հայաստանի Սահմանադրությունը որևէ մեղք չունի, որ ըստ էության չգործող փաստաթուղթ է: Խոսքը թե 1995 թվականին ընդունված, թե 2005 թվականին բարեփոխված Սահմանադրության մասին է: 2005 թվականին Սահմանադրության փոփոխությունից հետ Հայաստանում կյանքի սահմանադրականությունը դույզն իսկ չբարձրացավ, իշխանության ձևավորման մեխանիզմը դույզն իսկ ավելի ժողովրդավար չդարձավ, մինչդեռ այդ այսպես ասած բարեփոխման հեղինակները պնդում էին, թե 1995 թվականի Սահմանադրությունը գրեթե միապետական Սահմանադրություն էր և դրա համար էլ Հայաստանը ժողովրդավարական երկիր չէր դառնում: 2005 թվականին փոխեցին:

Հայաստանը ոչ միայն ավելի ժողովրդավար չդարձավ, այլ իշխանական համակարգը դարձավ էլ ավելի բյուրեղացած ու կարծրացած տոտալիտարիզմի բաստիոն: Դրանից լավ ապացույց չկա, որ Սահմանադրության լավ ու վատ լինելու հարց Հայաստանում չկա: Կա մեր բոլորիս լավ ու վատ լինելու հարցը, Սահմանադրության արժեքի հարցը, Սահմանադրության պահանջի հարցը: Ունենք մենք որպես հասարակություն դրա պահանջը, ունի մեր քաղաքական դֆասը որպես այդպիսին դրա պահանջը, ունի իշխանական վերնախավ կոչվածը դրա պահանջը: Եթե ընդհանուր գնահատական տանք իրավիճակին, ապա կարծես թե որևէ մեկը չունի, որևէ մեկը չի ցանկանում իր գործողությունները սահմանափակել ինչ որ սկզբունքներով, ինչ որ կանոններով:

Հարմարվողականությունը դարձել է հասարակական-քաղաքական հատկանիշ, ինչը ստվերում է Սահմանադրության գաղափարն ըստ էության: Սակայն, ըստ երևույթին Հայաստանում տեղի է ունենում մի խորհրդանշական պրոցես: Մեր Սահմանադրությունը 16 տարեկան է, այսինքն չափահասության տարիքում: Եվ այդ տարիքում կարծես թե նկատելի չափահասություն է տեղի ունենում հասարակական-քաղաքական պրոցեսներում և հասարակական շրջանակներում Սահմանադրության արժեքը սկսում է ավելի ու ավելի լայն տեղ գրավել, Սահմանադրության խնդիրը սկսում է ավելի ու ավելի առանցքային դառնալ որպես հասարակական-պետական կյանքի համընդհանուր պայմանագիր, որի այլընտրանք չունենալու գիտակցումը ավելի նորանոր հանրային-քաղաքացիական շերտեր է ներառում և ավելի շատ քաղաքական միավորումների համար է դառնում հայեցակարգային ելակետ:

Այդ պրոցեսը իսկապես ողջունելի է և հույս է ներշնչում, որ Հայաստանում Սահմանադրությունը դեռ ունենալու է իր ելակետային տեղն ու դերը և հուլիսի 5-ը Հայաստանում դեռ վերածվելու է իսկապես քաղաքացիական տոնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում