Thursday, 02 07 2026
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է

Նունե Սարգսյանը թոռնուհու հետ հեքիաթի տոն պարգևեց փոքրիկ ընթերցասերներին

Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին, մանկագիր Նունե Սարգսյանը մեծ տոն նվիրեց երեխաներին` նրանց գրադարանը հարստացնելով «Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի արկածները» ստեղծագործության անգլերեն տարբերակով, որը տիկինը գրել է իր թոռնուհու` Սավաննայի հետ:

«Արմենպրես»–ի հաղորդմամբ` Նունե Սարգսյանն ապրիլի 19-ին «Երևան, իմ սեր» հիմնադրամում հանդիպեց մի խումբ երեխաների, նրանց ներկայացրեց գրքի ստեղծման պատմությունը, խրախուսեց ստեղծագործել և Սավաննայի հետ հատվածներ ընթերցեց գրքից:

«Արդեն երեք տարի է` Սավաննայի հետ պատմություններ ենք հորինում: Դա սկսվեց որպես պատահական զբաղմունք, բայց դարձավ լուրջ նախագիծ: Ուրախ եմ Սավաննայի համար, որովհետև նա կարողացավ տեսնել, թե ինչպես է ծնվում գիրքը: Լավ կլինի, եթե ծնողները, տատիկները և պապիկները քաջալերեն իրենց երեխաներին ու թոռնիկներին, որ նրանք ստեղծագործեն: Այդ դեպքում մեր գրականությունը կհամալրվի նոր անուններով»,-լրագրողների հետ զրույցում ասաց Սարգսյանը:

Նա նշեց, որ պատրաստ է գրքի հայերեն տարբերակը, որն այս պահին տպարանում է. այն լույս կտեսնի տասը օրից: «Մենք նպատակ ունենք այս գրքերը նվիրել դպրոցներին, մանկատներին, դպրոցական գրադարաններին: Գրքերը հասանելի կլինեն ՀՀ մարզերում, սփյուռքում: Այդպես Սավաննան ու ես մեր սերը կարտահայտենք հայ երեխաների հանդեպ»,-ընդգծեց Առաջին տիկինը:

Խոսելով նկարազարդումների մասին, որոնք իրականացրել է Սավաննան` Նունե Սարգսյանը պատմեց, որ բավականին բարդ է եղել Սավաննային համոզել ու վստահեցնել, որ նա կարող է անել դա, բայց երբ վերջացրել է նկարազարդումներն ու տեսել գրքի մակետը, հիացել է արդյունքից:

«Արմենպրես»-ի թղթակցի հարցին՝ հնարավո՞ր է գրքի հիման վրա ներկայացում բեմադրվի Խամաճիկների պետական թատրոնում, Սարգսյանը պատասխանեց, որ Աննա Էլբակյանն արդեն իսկ բեմադրել է «Քաչալ ոզնին» հեքիաթը, իսկ այժմ աշխատում են «Թզուկ Մզուկ»-ի բեմադրության վրա: «Ըստ իս` «Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի արկածները» շատ դինամիկ պատմություն է և կարող է հաջող ներկայացման վերածվել: Աշխատում ենք, որ իմ հեքիաթներից մի քանիսի հիման վրա նաև բալետ բեմադրվի, որովհետև մեր երաժշտական ծրագրերում մանկական բալետային ներկայացումները կարծես թե շատ չեն»,- եզրափակեց նախագահի տիկինը:

Թատրոնի և կինոյի դերասանուհի, ռեժիսոր Աննա Էլբակյանը, որը միջոցառմանը ներկա էր իր թոռնիկների հետ, շեշտեց, որ երեխաների համար շատ կարևոր է իմանալ, թե ինչպես է ստեղծվում հեքիաթը, իսկ Նունե Սարգսյանն այսօր դա պատմեց: «Անհրաժեշտ է փոքրուց զարգացնել երեխաների ստեղծագործական միտքը: Այսօրվա հանդիպումը հենց նման միտում ուներ: Հրաշալի հեքիաթ է: Կարծում եմ` մենք այն կպատմենք մեր թատրոնում»,-նշեց Էլբակյանը:

Տասնմեկամյա Հրաչը, որը մեծ հետաքրքրությամբ էր լսում Նունե Սարգսյանին և Սավաննային, ասաց, որ շատ է սիրում տիկնոջ հեքիաթները, որովհետև դրանք հետաքրքիր են, և լավ է, որ միշտ բարին հաղթում է չարին: «Եթե չար մարդիկ հաճախ հեքիաթներ կարդան, գուցե բարի դառնան: Ինձ շատ դուր եկավ այսօրվա հանդիպումը: Մեծ սիրով կկարդամ նաև այս նոր հեքիաթը»,-ոգևորված ասաց Հրաչը:

«Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի արկածները» (The adventures of Bluey andPinky) հեքիաթում կապույտ գետաձին և վարդագույն մկնիկն ապրում են կենդանաբանական այգում, բայց մի հայր և մայր որդեգրում են նրանց և տուն բերում: Այսպես սկսվում են նրանց արկածները, որոնց միջոցով ընթերցողին ասվում է, թե ինչ էկարելի անել ընտանիքում և ինչ՝ ոչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում