Մեքսիկայում օպերատորը կարողացել է ներսից նկարել մեծ սպիտակ շնաձկան երախը՝ գրում է Daily Mail»-ը:
Պիտեր Կրագը նկարահանել է գիշատչին նավակից՝ Գուադալուպե կղզուց ոչ հեռու, որը գտնվում էր մայրցամաքից 240 կմ հեռավորության վրա: Խցիկը կախված է եղել նավակողից, երբ հսկայական սպիտակ շնաձուկը բարձրացել է և փորձել ատամներով բռնել տեսասարքը: Տեսանյութում երևում են ծովային գիշատիչի սուր ատամները:
Ըստ Կրագի՝ շնաձկան երկարությունը մոտ 4,5 մ է եղել: Նա հավելել է, որ շատ բախտավոր է, որ ձուկը չի խորտակել տեսախցիկը: